Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուշագրավ հայտարարություն է արել.
«Առանց Ռուսաստանի հետ երկխոսության Եվրոպան չի վերականգնի ո՛չ խաղաղությունը, ո՛չ ազատությունը»:
Ըստ Մերցի, Ռուսաստանը մնում է եվրոպական երկիր, և նրա հետ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները:
Նրա խոսքով՝ մայրցամաքում կայուն խաղաղությունն ու անվտանգությունն անհնար են առանց եվրոպական ամենամեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռության որոնման։
Մերցն ընդգծել է, որ միայն Եվրոպայում խաղաղության, ազատության և կայունության վերադարձը թույլ կտա Եվրամիությանն ու Գերմանիային դիմակայել նոր մարտահրավերներին և վստահորեն նայել դեպի ապագա, այդ թվում՝ 2026 թվականից հետո:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ